ՊՍԺ-ն հաղթեց Լիոնին` 15-րդ անգամ դառնալով Ֆրանսիայի գավաթակիր 🎥
Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչում ՊՍԺ-ն Վիլնյով դ’Ասկի «Պիեր Մորուա» մարզադաշտում մրցեց «Լիոնի» դեմ։
Առաջին կեսում փարզիյան ակումբն ուներ խաղային տոտալ առավելություն և նախքան ընդմիջում երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը. 22-րդ և 34-րդ րոպեներին աչքի ընկան համապասխանաբար Ուսման Դեմբելեն ու Ֆաբիան Ռուիսը։
Երկրորդ խաղակեսում «Լիոնը» կարողացավ հետ բերել միայն մեկ գնդակ, որը 55-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Ջեյք Օ’Բրայենը։
Պեռ Սաժի թիմն ավելին անել չկարողացավ։
Այսպիսով, «Պարի Սեն-Ժերմենը» հաղթեց 2:1 հաշվով և 15-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի գավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիոն, Ուսման-Դեմբելե, Պիեր Սաժ, ՊՍԺ, Ֆաբիան Ռուիս, Ֆրանսիայի-Գավաթ