ՊՍԺ-ն կմերժի Նեյմարին վարձակալելու Բարսելոնայի առաջարկը
«ՊՍԺ»-ն մտադիր չէ Նեյմարին վարձակալական հիմունքներով բաց թողնել:
Ակումբը կմերժի Նեյմարին գնման իրավունքով վարձակալելու «Բարսելոնայի» առաջարկը, երբ այն պաշտոնապես արվի, պնդում է ESPN-ը: Սպասվում է, որ կատալոնացիներն այդ առաջարկը կուղարկեն մոտ օրերս:
«ՊՍԺ»-ն չի հավատում, որ «Բարսելոնան» հաջորդ ամռանը կկարողանա Նեյմարին գնել մեկանգամյա վճարումով: «Մայրաքաղաքայինները» կարծում են, որ կատալոնական ակումբը կխնդրի գումարը մաս-մաս վճարել, ինչը շահավետ չէ նրանց համար: