ՊՍԺ-ն խոշոր աշխատավարձ է առաջարկել Դեմբելեին
«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեի ապագան շարունակում է մշուշոտ մնալ, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հնարավոր է, ազատ գործակալ դառնա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Տոնի Խուանմարտին, ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։
Աղբյուրի փոխանցմամբ` փարիզյան ակումբն օրեր առաջ պայմանագրի առաջարկել Դեմբելեին` տարեկան 17 մլն եվրո աշխատավարձով, որը ներառելու է նաև հավելավճար` այն ստորագրելու համար։
Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստն այդ առաջարկին դեռ չի պատասխանել, սակայն սպասվում է, որ Դեմբելեի ապագան, անկախ ամեն ինչից, պարզ կդառնա առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում։
Հիշեցնենք, որ Ուսման Դեմբելեի ու «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, իսկ դրա երկարաձգման շուրջ ամիսներ առաջ տեղի ունեցած բանակցությունները ձախողվել են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ուսման-Դեմբելե, ՊՍԺ, տրանսֆերներ