ՊՍԺ-ն լուրջ կորուստով է մոտենում Ռեալի դեմ հանդիպմանը
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը շարունակում է ապաքինվել վնասվածքից։
Լրագրող Ադրիեն Գրենյեն, հղում կատարելով L’Equipe-ին, հայտնում է, որ բրազիլացի ֆուտբոլիստի` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեալ Մադրիդի» դեմ կայանալիք առաջին հանդիպման մասնակցությունը մեծ հարցականի տակ է։
Հաղորդվում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «արքայական» ակումբի դեմ կայանալիք հանդիպումը։
Հավելենք, որ Նեյմարը 2021 թ. նոյեմբերից ապաքինվում է Լիգա 1-ի 15-րդ տուրի շրջանակում «Սենթ Էթիենի» դեմ կայացած հանդիպման (3:1) ժամանակ ստացած կոճի վնասվածքից։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում կայանալիք ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիգա-1, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ-Սոսիեդադ, Սենթ Էթիեն