ՊՍԺ-ն լուրջ կորուստով է մոտենում Բավարիայի դեմ պատասխան հանդիպմանը
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս կմրցի «Բավարիայի» դեմ։
Փարիզյան ակումբն այդ հանդիպմանը մոտենում է լուրջ կորուստով. խաղը բաց կթողնի Նեյմարը։
Այդ մասին հաստատել է «Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզիչ Քրսիտոֆ Գալտիեն.
«Առաջիկա երկու խաղերին Նեյմարը չի մասնակցի, ինչի հետևանքով կխտացնեմ կիսապաշտպանությունը։ Նեյմարի բացակայության պայմաններում դաշտ դուրս կգան երեք կիսապաշտպան և երկու հարձակմանը միտված ֆուտբոլիստ։
Չեմ կարող ասել, որ Նեյմարի բացակայությունը աննշան իրադարձություն է։ Սա շատ լուրջ կորուստ է մեզ համար»,- Գալտիեի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։
Նշենք, որ նախքան «Բավարիայի» դեմ հանդիպումը, Լիգա 1-ի 26-րդ տուրում ՊՍԺ-ն մարտի 4-ին սեփական հարկի տակ կմրցի «Նանտի» դեմ։
Հավելենք, որ «Բավարիա» – «Պարի Սեն-Ժերմեն» հանդիպումը կկայանա մարտի 8-ին։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մյունխենյան ակումբը հաղթել է 1:0 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Լիգա-1, Նանտ, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Քրիստոֆ Գալտյե