ՊՍԺ-ն ընկերական խաղում պարտվեց ճապոնական ակումբին🎥
ՊՍԺ-ն շարունակում է պատրաստվել 2023/24 մրցաշրջանին և Ճապոնիայում ընկերական հանդիպում անցկացրեց տեղի «Սերեսո Օսակա» ակումբի հետ։
Նշենք, որ հանդիպումը գոլառատ ընթացք ստացավ, որն ավարտվեց ճապոնական ակումբի հաղթանակով` 3:2 հաշվով։
«Պարի Սեն-Ժերնենի» գոլերը խփեցին Յուգո Էկիտիկեն ու Վիտինիան։
«Սերեսո Օսակայի» կազմից էլ աչքի ընկան Յորդի Կրաուկսը, Սոտա Կիտանոն ու Շինջի Կագավան։
Հավելենք, որ փարիզյան ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 1-ին և Տոկիոյի «Ազգային օլիմպիական» մարզադաշտում կմրցի «Ինտերի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Յուգո Էկիտիկե, ՊՍԺ, Սերեսո Օսակա, Վիտինիա