ՊՍԺ-ն Էնրիկեի գլխավորթյամբ ՉԼ-ում վատագույն ցուցանիշն ունի շեյխերի օրոք
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում «Պարի Սեն-Ժերմենը» մրցեց ՊՍՎ-ի դեմ և չկարողացավ հաղթել. գրանցվեց 1:1 հաշիվը։
Փարիզյան ակումբը գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի գլխավորությամբ Չեմպիոնների լիգայում հաղթել է հանդիպումների միայն 40 տոկոսը (15 հանդիպում, 6 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 6 պարտություն)։
OptaJean-ը գրում է, որ դա ՊՍԺ-ի վատագույն ցուցանիշն է շեյխերի օրոք։ Իսպանացի մասնագետը պաշտոնը զբաղեցնում է 2023 թ. հուլիսին։
Հիշեցնենք, որ ֆրանսիական գրանդը 2011 թ. մայիսից ղեկավարում է Կատարի ներդրումային հիմնադրամը։ ՊՍԺ-ի սեփականատերը պաշտոնապես համարվում է Կատարի էմիր Թամիմ իբն Համադ Ալ Թանին, իսկ ակումբը ղեկավարում է ներդրումային հիմնադրակի նախագահ Նասեր Ալ Խելայիֆին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Թամիմ բեն Համադ Ալ Թանի, Լուիս-Էնրիկե, Նասեր Ալ-Հելայֆի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ