ՊՍԺ-ն պարտվեց Տեր-Զաքարյանի թիմին դրամատիկ խաղում ?
Ֆրանսիական Լիգա 1-ի 34-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Մոնպելյեին». տանտերերը հաղթեցին 3:2 հաշվով:
12-րդ րոպեին Օյոնգոյի ինքնագոլը առաջ է մղել հյուրերին: Րոպեներ անց դարձյալ ինքնագոլ. երկրորդ խաղում անընդմեջ սեփական դարպասն է գրավել Կիմպեմբեն: 62-րդ րոպեին Դի Մարիան դարձյալ առաջ է մղել Ֆրանսիայի չեմպիոնին: 80-րդ րոպեին Դելոտը հավասարեցրել է հաշիվը, իսկ հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ էլ Կամարան խփել է հաղթական գոլը:
Այս պարտությունն ընթացիկ առաջնությունում 4-րդն էր ՊՍԺ-ի համար, ի դեպ, 4-րդը վերջին 5 խաղերում (առաջնություն և Գավաթի խաղարկությունում): Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեն» 54 միավորով բարձրանում է 5-րդ հորիզոնական:
# ՊՍԺ