ՊՍԺ-ն դարձավ Լիգա 1-ի 2022/23 մրցաշրջանի չեմպիոն 🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի նախավերջին` 37-րդ տուրում, առաջնության առաջատար ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Ստրասբուրգի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Փարիզյան ակումբի 59-րդ րոպեին հաշիվը բացեց Լեո Մեսսին, իսկ տանտերերի պատասխան գոլը խփեց Կևին Գամեյրոն` աչքի ընկնելով 79-րդ րոպեին։
Այս ոչ-ոքիից հետո Քրիստոֆ Գալտիեի թիմը վաստակեց 85 միավոր և առաջնության ավարտից 1 տուր առաջ անհասանելի դարձավ բոլոր մրցակիցներկ համար` 11-րդ անգամ դառնալով Լիգա 1-ի չեմպիոն։
«Ստրասբուրգը», 40 միավորով, 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեո Մեսսի, Լիգա-1, Կևին Գամեյրո, ՊՍԺ, Ստրասբուրգ, Քրիստոֆ Գալտյե