ՊՍԺ-ն գերանակնկալ պարտություն է կրել ?

ՊՍԺ-ն գերանակնկալ պարտություն է կրել ?

26/09/2019 - 01:37

Ֆրանսիական Լիգա 1-ի 7-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալել է «Ռեյմսին»՝ պարտվելով 0:2 հաշվով:

Հյուրերի կազմում 29-րդ րոպեին հաշիվը բացել է Կամարան: Ավելացված 3-րդ րոպեին Դիան կիսաշրջադարձ հարվածով գոլի հեղինակ է դարձել՝ կրկնապատկելով հաշիվը:

Հանդիպումը բաց են թողել Կավանին, Մբապեն, Իկարդին (երեքն էլ՝ վնասվածք) և Վերատին (որակազրկում):

Այս պարտությունից հետո փարիզյան թիմը 15 միավորով «Անժեի» հետ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023