ՊՍԺ -ն առաջին պաշտոնական առաջարկն է կատարել Մեսսիին
Լեո Մեսսիի ՊՍԺ տեղափոխությունն առավել իրատեսական է դառնում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Խորխե Մեսսին ու ֆուտբոլիստի իրավաբանները օգոստոսի 8-ի առավոտյան փարիզյան ակումբի կողմից ստացել են առաջին պաշտոնական առաջարկը։
Աղբյուրի փոխանցմամբ` «Պարի Սեն-Ժերմենը» Մեսսին մինչև 2024 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առատարկել` տարեկան 35 մլն եվրո աշխատավարձով։
Պայմանագիրը լինելու է «2+1» ձևաչափով։
Ռոմանոն հաստատում է, որ այն տեղեկությունները, թե «Փարիզը» Մեսսիին առաջարկել է 50 մլն եվրո աշխատավարձ, կեղծ են։
Հաղորդվում է, որ 34-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է ընդունել ՊՍԺ-ի առաջարկը, երբ վերջնական կհստակեցվեն պայմանագրի բոլոր կետերը։ Այժմ կողմերը քննարկում են, թե Մեսսին երբ պետք մեկնի Փարիզ և բուժզննում անցնի փարիզյան ակումբի համար, ինչպես նաև, թե երբ պետք պաշտոնապես կողմերը հայտարարեն տրանսֆերի մասին։
Սպասվում է, որ այդ բոլոր գոծընթացները տեղի կունենան հաջորդ աշխատանքային շավաթվա ընթացքում։
Իտալացի ինսայդերը գրում է նաև, որ Լեո Մեսսին ու նրա հայրը` Խորխե Մեսսին, դեռևս չեն շտապում մեկնել Փարիզ։ Նրանք իրավաբանների հետ ուսումնասիրում են «Փարիզի» առաջարկած պայմանագրի կետերը։
Նշվում է, որ գործարքը դեռևս չի կայացել, սակայն Լեո Մեսսիի` ՊՍԺ-ի ֆուտբոլիստ դառնալը միայն ժամանակի հարց է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին արգենտինացի ֆուտբոլիստը «Նոու Կամպ» մարզադաշտում հրաժեշտի մամուլի ասուլիս տվեց, որի ընթացքում նույնպես հաստատեց, որ բանակցում է ՊՍԺ-ի հետ, սակայն դեռևս որևէ պաշտոնական փաստաթուղթ չի ստորագրվել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Խորխե Մեսսի, ՊՍԺ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո