ՊՍԺ-ն աշխատում է ևս մեկ տրանսֆերի ուղղությամբ
ՊՍԺ-ն «Պորտուի» կիսապաշտպան Վիտինիայի տրանսֆերն ավարտին հասցնելուց հետո աշխատում է ևս մեկ գործարքի ուղղությամբ։
Ինչպես տեղեկացնում է ինսյադեր Նիկոլո Սկիրան, փարիզյան ակումբը լրջորեն հետաքրքրված է «Սասուոլոյի» հարձակվող Ջանլուկա Սկամակայի ծառայություններով։
«Ներովերդին» արդեն մերժել է «Փարիզի» առաջին առաջարկը, որը կազմում էր 30 մլն եվրո + տարբեր հավելավճարներ։
Այժմ ՊՍԺ-ն նոր առաջարկ է պատրաստում և մտադիր է բարելավել այն` հասցնելով մինչև 45 մլն եվրոյի։
Աղբյուրի փոխանցմամբ` «Պարի Սեն-Ժերմենը» փորձում է 22-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնեցնել նաև անձնական պայմանագիր։
Նշվում է, որ ֆրանսիական ակումբը Սկամակային առաջարկել է 5 տարվա պայմանագիր` տարեկան 3.5 մլն եվրո աշխատավարձով։
Սպասվում է, որ ՊՍժ-ի ղեկավարությունն առաջիկա օրերին կրկին հանդիպումներ կունենա ինչպես «Սասուոլոյի», այնպես էլ Սկամակայի ներկայացուցիչների հետ։
Հավելենք, Ա սերիայի 2021/22 մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստն, անցկացրած 36 խաղում, դարձել է 16 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Նիկոլո Սկիրա, ՊՍԺ, Ջանլուկա Սկամակա, Սասուոլո, տրանսֆերներ