ՊՍԺ-ն անհավանական աշխատավարձ է առաջարկել Մբապեին
ՊՍԺ-ն փորձում է անել ամեն ինչ` Կիլիան Մբապեին իր շարքերում պահելու համար։
Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, փարիզյան ակումբը 25-ամյա ֆուտբոլիստին մինչև 2028 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել և այդ ընթացքում վերջինիս պատրաստ է վճարել 400 մլն եվրո աշխատավարձ (տարեկան` 100 մլն եվրո)։
«Եթե հաստատենք, որ եթե խնդիրը փողն է, ինչպես ներկայացնում է Մբապեի մայրը, ապա ՊՍԺ-ն, միանշանակ, մրցակցությունից դուրս է։ ՊՍԺ-ն նրան առաջարկել է 4 տարվա պայմանագիր` տարեկան 100 մլն եվրո աշխատավարձով։
Եթե հավատանք Envoyé Spécial վավերագրական ֆիլմին, ապա Մբապեն բոլոր աղբյուրներից է այժմ տարեկան 100 մլն եվրո աշխատում` ներառյալ նաև գովազդային պայմանագրերը, իսկ ՊՍԺ-ն պատրաստ է նրան միայն 100 մլն եվրո աշխատավարձ վճարել»,- նշել է RMC Sport-ի մեկնաբան Ստեֆան Գին։
Հավելենք, որ Մբապեի ու ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին, ու 25-ամյա հարձակվողի կարիերան շարունակում են կապել «Ռեալ Մադրիդի» հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ