ՊՍԺ-ի 16-ամյա ֆուտբոլիստը պատմական ցուցանիշ է գրանցել ՉԼ-ում

ՊՍԺ-ի 16-ամյա ֆուտբոլիստը պատմական ցուցանիշ է գրանցել ՉԼ-ում

15/02/2023 - 11:49

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեց «Բավարիային»։

Փարզիյան ակումբի կազմից հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց նաև 16-ամյա կիսապաշտպան Ուորեն Զայիր-Էմերին։

Ինչպես տեղեկացնում է OptaJean-ը, Էմերին դարձել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլին մասնակցած երբևէ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Բավարիայի» դեմ խաղում եղել է 16 տարեկան և 334 օրական։

Նշենք, որ Էմերին ընթացիկ մրցաշրջանում փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 15 հանդիպում` դառնալով 2 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023