ՊՍԺ-ի ֆուտբոլիստները համաձայն չեն աշխատավարձի կրճատման հետ
Ինչպես տեղեկացնում է AS-ը, ՊՍԺ-ի ղեկավարությունը աշխատավաձրի կրճատման հարցի շուրջ չի կարողանում ոչ կերպ համաձայնության հասնել ակումբի ֆուտբոլիստների հետ։
Այս պահին բանակցությունները շարունակվում են, սակայն ներկա պահին ֆուտբոլիստները չեն ցանկանում ընդունել ակումբի առաջարկած պայմանները։
Փարիզյան ակումբի կողմից բանակցում է գործադիր տնօրեն Լեոնարդոն, իսկ խաղացողների շահերը պաշտպանում են ակումբի ավագ Տիագո Սիլվան և Մարկինիոսը։
«Պարի Սեն-Ժերմենի» ղեկավարությունը հուսով էր, որ ակումբի ֆուտբոլիստները կգնան զիջուների՝ հաշվի առնելով հավանական կորուստները, որոնք կապված են ֆինանսական ճգնաժամի հետ, որն առաջացել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
ՊՍԺ-ի կորուստը գնահատվում է մոտ 215 մլն եվրո, այդ պատճառով ակումբը դիտարկում էր ամենաշատը կրճատել ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների աշխատավարձը։ Ակումբը դիտարկում էր Նեյմարի և Կիլիան Մբապեի աշխատավարձը նվազեցնել 70 տոկոսով։
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի վարչապետը հայտարարեց, որ ֆրանսիական երկու բարձրագույն առաջնությունները՝ Լիգա 1-ը և Լիգա 2-ը, անհնար է շարունակել՝ ժամանակից շուտ ավարտվելով։
# Լեոնարդո, Լիգա-1, Լիգա-2, Կիլիան-Մբապե, կորոնավիրուս, Մարկինիոս, Նեյմար, ՊՍԺ, Տիագո Սիլվա