ՊՍԺ-ի ֆուտբոլիստները թերահավատորեն են վերաբերվում Գալտիեի ունակություններին

ՊՍԺ-ի ֆուտբոլիստները թերահավատորեն են վերաբերվում Գալտիեի ունակություններին

17/02/2023 - 17:30

ՊՍԺ-ի ֆուտբոլիստներն սկսել են կասկածամտորեն վերաբերվել ակումբի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի ունակություններին։

Ինչպես տեղեկացնում է Foot Mercato-ն, փարիզյան ակումբի մի շարք ֆուտբոլիստներ թերահավատորեն են վերաբերվում, որ 56-ամյա մասնագետն ի զորու է փոխել ստեղծված բարդ իրավիճակը։

Խաղացողները Գալտիեի մեթոդները համարում են հնացած, իսկ իրեն` տակտիկապես սահմանափակ։

Բացի դրանից, ֆուտբոլիստները կասկածում են նաև, որ Գալտիեն որոշ խաղացողների հանդեպ նախապատվություն ունի։

Հիշեցնենք, որ տարեսկզբից ի վեր «Պարի Սեն-Ժերմենը» բոլոր մրցաշարերի շրջանակում կրել է արդեն 5 պարտություն, այդ թվում` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջելով «Բավարիային»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023