ՊՍԺ-ի ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել է «Բարսելոնային»
ՊՍԺ-ի ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել է «Բարսելոնային»
12/02/2026 - 16:27

«Պարի Սեն-Ժերմենի» պաշտպան Էմանուել Մբեմբան կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Sport.es-ը։

17-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կսպառվի 2026թ. հուլիսի 1-ին, որի երկարաձգման բանակցությունները ձախողվել են։

Ստեղծված իրավիճակում պատանի պաշտպանի գործակալն սկսել է իր հաճախորդի ծառայություններն առաջարկել տարբեր ակումբների, այդ թվում` «Բարսելոնային»։

Մբեմբայի` ՊՍԺ-ից հեռանալու հավանական պատճառներից մեկը նաև այն է, որ ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հույսեր չի կապում նրա հետ։

Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բավարիան»։

Էմանուել Մբեմբան փարիզյան գրանդի համակարգում է 2023թ. հուլիսից։ Նա «Պարի Սեն-Ժերմենի» հիմնական թիմում ոչ մի հանդիպում չի անցկացրել։ Պաշտպանը 29 խաղում 1 գոլ ու 2 ասիստ է գրանցել ակումբի Մ19 թիմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026