ՊՍԺ-ի չորս ֆուտբոլիստներ վարակված են եղել կորոնավիրուսով
Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը, ակումբի չորս ֆուտբոլիստներ վարակված են եղել կորոնավիրուսով։
Հաղորդվում է, որ Covid-19-ի դրական թեստ են հանձնել չորս ֆուտբոլիստներ, ինչպես նաև մարզչական շտաբի մեկ ներկայացուցիչ, որոնց անունները չի հրապարակվում։
«Վարակի ախտանշանները վարակակիրների մոտ ի հայտ են եկել, երբ նրանք գտնվել են ինքնամեկուսացման մեջ և չեն շփվել միմյանց հետ։ Ներկա պահին նրանք չեն համարվում վարակակիրներ և ակումբի հետ կարող են միանալ մարզումային խմբին»,- նշվում է փարիզյան ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ֆրանսիական Լիգա 1-ի 2019/20 մրցաշրջանը մնաց անավարտ՝ ավարտվելով ժամանակից շուտ, իսկ ՊՍԺ-ն հռչակվեց երկրի չեմպիոն։ Նոր մրցաշրջանի մեկնարկը Ֆրանսիայում նախատեսում են օգոստոսի 22-ին։
# կորոնավիրուս, ՊՍԺ