ՊՍԺ-ի ու Մբապեի միջև գործող պայմանագիրն ամենախոշորն է սպորտի պատմության մեջ

ՊՍԺ-ի ու Մբապեի միջև գործող պայմանագիրն ամենախոշորն է սպորտի պատմության մեջ

25/10/2022 - 00:36

2021 թ. մայիսին ՊՍԺ-ի և Կիլիան Մբապեի միջև կնքված պայմանագիրն ամենախոշորն է սպորտի պատմության մեջ։

Լրագրող Ադրիեն Գրենիեն, հղում կատարելով Le Parisien-ին, հայտնում է, որ կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր, որի ընթացքում ֆրանսիացի հարձակվողը կարող է վաստակել մինչև 672 մլն եվրո գումար։

Մբապեի տարեկան աշխատավարձը կազմում է 72 մլն եվրո։ Նա պայմանագրի երկարաձգման համար ակումբից երեք փուլով ստանալու է 180 մլն եվրո։

Բացի դրանից, պայմանագրում առկա է նաև «հավատարմության» կետ, ըստ որի, 23-ամյա ֆուտբոլիստը 2023 թ. ամռանն ակումբից կստանա 70, 2024 թ.`80, իսկ 2025 թ.` 90 մլն եվրո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, Մբապեն Չեմպիոնների լիգայում խփած մեկ գոլի դիմաց փարիզյան ակումբից ստանում է 22 մլն 727 հազար եվրո գումար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023