ՊՍԺ-ի հերթական ձախողումը. Մոնակոն վստահ խաղով հաղթեց փարիզյան ակումբին🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 23-րե տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Լուի II» մարզադաշտում, որտեղ «Մոնակոն» մրցեց առաջնության առաջատար ՊՍԺ-ի դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ մոնեգասկյան ակումբը հիանալի հանդիպում անցկացրեց և 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Պարի Սեն-Ժերմենի» նկատմամբ։
Ֆիլիպ Կլեմանի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Վիսամ Բեն Եդերը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ալեքսանդր Գոլովինը։
ՊՍԺ-ի միակ գոլը խփեց 16-ամյա կիսապաշտպան Ուորեն Զայիր-Էմրին։
Այս հաղթանակից հետո «Մոնակոն» վաստակեց 47 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։
ՊՍԺ-ն, 54 միավորով, շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Գոլովին, Լիգա-1, Մոնակո, Ուորեն Զայիր-Էմրի, ՊՍԺ, Վիսամ Բեն-Յեդեր, Ֆիլիպ Կլեման