ՊՍԺ-ի գլխավոր քարտուղար. «Ֆուտբոլում ինֆլյացիա ոչ թե ՊՍԺ-ն  է առաջացրել, այլ Ռեալի «գալակտիկոսը»»

ՊՍԺ-ի գլխավոր քարտուղար. «Ֆուտբոլում ինֆլյացիա ոչ թե ՊՍԺ-ն է առաջացրել, այլ Ռեալի «գալակտիկոսը»»

03/12/2021 - 17:59

ՊՍԺ-ի գլխավոր քարտուղար Վիկտորիանո Մելերոն «Ռեալ Մադրիդին» մեղադրել է համաշխարհային ֆուտբոլում ինֆլյացիա առաջացնելու համար.

«Ֆուտբոլային տնտեսական համակարգում ինֆլյացիոն գործընթացներ սկսվել են ոչ թե ՊՍԺ-ի, այլ 2000-ականների «Ռեալի» «գալակտիկոսի» պատճառով։

ՊՍԺ-ի «Մանչեսթեր Սիթիի» և «Մոնակոյի» սեփականատերերը պատասխանատվություն չեն կրում ստեղծված իրավիճակի համար։

Նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար անհրաժեշտ են ֆինանսական ներդրումներ, սակայն fair-play-ի պատճառով դրանք տեղի չեն ունենում։ Այս համակարգը թույլ է տալիս պատմականորեն թոփ ակումբներին մնալ բարձունքում։ Արդյո՞ք մենք ցանկանում ենք ունենալ փակ համակարգ»,-Մելերոյի խոսքերը մեջբերում է AS-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023