Մբապեն, հնարավոր է, երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, սակայն մեկ կարևոր պայմանով

Մբապեն, հնարավոր է, երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, սակայն մեկ կարևոր պայմանով

06/02/2021 - 15:49

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն բանակցություններ է վարում ֆրանսիական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։

Ինչպես տեղեկացնում է As-ը, Ֆրանսիացին կարող է համաձայնեցնել պայմանագիրը ներկայիս ակումբի հետ, սակայն մեկ պարտադիր պայմանի առկայության դեպքում․ ֆուտբոլիստը ցանկանում է, որպեսզի պայամագիրն իրեն հնարավորություն տա տեղափոխվել «Ռեալ» կամ մեկ այլ թոփ ակումբ։

Աղբյուրը, վկայակոչելով 22-ամյա ֆուտբոլիստի շրջապատին, հայտնում է, որ նման բովանդակությամբ պայմանագիր բանակցող կողմերը քննարկել են նաև մինչև կորոնավիրուսային համաճարակը։

Առայժմ չի հաղորդվում, թե բանակցությունները որ փուլում են գտնվում և ինչպիսին է հավանականությունը կողմերի միջև վերջնական համաձայնության հասնելու։

Հարձակվողի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն, ՊՍԺ-ի կազմում բոլոր խաղերի հաշվարկով, իր մասնակցությունն է ունեցել 25 հանդիպումներում, դարձել է 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Լիգա 1-ի այս մրցաշրջանում ՊՍԺ-ն 23 հանդիպումներից հետո վաստակել է 48 միավոր, որին համապատասխանում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։

Առաջատարը «Լիլն» է, որը նույնքան խաղերից հետո իր ակտիվում ունի 51 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023