Ֆլիկ․ «Բավարիան ցանկանում է անակնկալ մատուցել Փարիզում»
Ապրիլի 13-ին Փարիզում կկայանա Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի ՊՍԺ – «Բավարիա» դիմակայության պատասխան հանդիպումը։ Հիշեցնենք, որ Մյունխենում կայացած առաջին խաղում 3։2 հաշվով հաղթել է ՊՍԺ-ն։
Տեղի ունեցած նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է իր ակնկալիքների մասին․
«Մենք շատ պահեր ունեցանք առաջին խաղում, սակայն դրանց իրացումն այդ օրը լավ մակարդակի չէր։ Մենք պետք է այդ տեսանկյունից բարելավենք մեր խաղը։
Գիտենք, որ դժվար է լինելու, սակայն կփորձենք մեր բոլոր ուժերը ներդնել։ Գիտենք նաև, որ պետք է նվազագույնը երկու գոլ խփենք, ինչը դժվար է լինելու, սակայն սրանք այն հանդիպումներն ենք, որոնց համար էլ խաղում ենք ֆուտբոլ։
Մենք ցանկանում ենք անակնկալ մատուցել Փարիզում։ Իհարկե, մենք ուրախ կլինենք, եթե մեզ դա հաջողվի»,- նշել է գերմանացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հավելենք, որ պատասխան հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։00-ին և ցուցադրվելու է «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Հանս-Դիտեր Ֆլիկ, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ