ՊՍԺ – Բաշակշեհիր հանդիպման 4-րդ մրցավարին լուրջ որակազրկում է սպառնում
Ինչպես տեղեկացնում է The Times-ը, ՊՍԺ – «Իստամբուլ Բաշակշեհիր» հանդիպման 4-րդ մրրցավար Սեբասիտան Կոլչեսկուն որակազրկում է սպառնում։
ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն քննում է Կոլչեկսուի գործը և բացառված չէ, որ նրան կորակազրկեն 10 խաղով։ Խոսքը միջազգային հանդիպումների մասին է։
Ինչպես գիտեք, դեկտեմբերի 8-ին այդ հանդիպումը պետք է կայանար Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակում, սակայն այն դադարեցվեց 21-րդ րոպեին, քանի որ ռումինացի մրցավարը թուրքական ակումբի գլխավոր մարզչի օգնական Վիեր Վեբոյի մասին խոսելիս գլխավոր մրցավար Օվիդիու Հացեգանին ասել էր «այդ սև տղան», ավելի կոնկրետ նրան բնուրթագրել էր «negro» բառով, ինչից հետո «Բաշակշեհիրի» պահեստայինների նստարանից զայրացած բարձրացել էր Դեմբա Բան՝ հարձակվելով մրցավարների վրա և բացատրություն էր պահանջել, ինչից հետո երկու ակումբների ֆուտբոլիստներն էլ չէին ցանկացել շարունակել խաղը։ Հանդիպումը պետք է շարունակվի դեկտեմբերի 9-ին՝ Երևանի ժամանակով 21։55՝ խաղի 14-րդ րոպեից սկսած։
# Դեմբա Բա, Իստամբուլ Բաշակշեհիր, Չեմպիոնների-լիգա, Պիեր Վեբո, ՊՍԺ, Սեբաստիան Կոլչեսկու