ՊՍԺ-ն ջախջախեց «Ինտերին»` առաջին անգամ նվաճելով ՉԼ-ի տիտղոսը 🎥
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ՊՍԺ-ն Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում մրցեց «Ինտերի» դեմ։
Փարիզյան գրանդն անհավանական հանդիպում անցկացրեց և «ներաձուրիին» ջախջախեց 5:0 հաշվով։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից փայլեց 19-ամյա վինգեր Դեզիրե Դուեն, որը դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց։
Ֆրանսիական թիմից մեկական անգամ էլ դարպասի գրավմամբ աչքի ընկան Աշրաֆ Հակիմին, Խվիչա Կվարացխելիան ու Սենի Մայուլուն։
«Ինտերի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 62-րդ րոպեին։
Այսպիսով, «Պարի Սեն-Ժերմենը» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի տիտղոսը։ «Ինտերը» վերջին երկու տարում երկրորդ անգամ պարտվեց մրցաշարի եզրափակիչում։
Միլանյան գրանդը 2023 թվականին էլ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի վճռորոշ խաղում 0:1 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից