Պաշտոնական. ՊՍԺ-ն 40 միլիոնով նոր դարպասապահ ձեռք բերեց 🎥
ՊՍԺ-ն ձեռք է բերել «Լիլի» դարպասապահ Լյուկա Շևալյեին, հայտնում է փարիզյան գրանդի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` «Պարի Սեն-Ժերմենը» 23-ամյա դարպասապահի տեղափոխության համար վճարել է 40 միլիոն եվրո։
Շևայլեն «Լիլի» համակարգում էր 2014 թվականից։ Ֆրանսիացին ակումբի հիմնական թիմում 127 խաղից 44-ում դարպասն անառիկ է պահել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Լիլ, Լյուկա Շևալյե, ՊՍԺ, տրանսֆերներ