Պուլիշիչը փայլեց. ԱՄՆ-ն «չնկատեց» Պանամային🎥

Պուլիշիչը փայլեց. ԱՄՆ-ն «չնկատեց» Պանամային🎥

28/03/2022 - 10:51

Աշխարհի 2022 թ. առաջնության ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու որակավորման փուլի 13-րդ տուրի շրջանակում Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Պանամայի դեմ։

Տանտերերը հանդիպման մեծ մասում ունեին խաղային լուրջ առավելություն և մրցակցին ջախջախեցին 5:1 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ Քրիստիան Պուլիշիչը, ով իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց, մեկական անգամ աչքի ընկան Պոլ Արիոլան և Խեսուս Ֆերեյրան։

0:5 հաշվի ժամանակ էլ պանամացիների կազմից հեղինակության գոլը խփեց Անիբալ Գոդոյը։

Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտու որակավորման փուլի 13-րդ տուրում կայացել են նաև հետեյալ հանդիպումները.

Կանադա 4:0 Ճամայկա

Սալվադոր 1:2 Կոստա Ռիկա

Հոնդուրաս 0:1 Մեքսիկա

Այս գոտու որակավորման փուլի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. Կանադա – 28 միավոր
  2. ԱՄՆ – 25 միավոր
  3. Մեքսիկա – 25 միավոր
  4. Կոստա Ռիկա – 22 միավոր
  5. Պանամա – 18 միավոր
  6. Սալվադոր – 10 միավոր
  7. Ճամայկա – 8 միավոր
  8. Հոնդուրաս – 4 միավոր

Այս գոտու որակավորման փուլի ավարտին մնացել է 1 տուր. մարտի 31-ին` Երևանի ժամանակով ուշ գիշերը, կկայանան հետևյալ հանդիպումները.

Պանամա – Կանադա

Ճամայկա – Հոնդուրաս

Մեքսիկա – Սալվադոր

Կոստա Ռիկա – ԱՄՆ

Հիշեցնենք, որ ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտուց Կանադայի հավաքականն արդեն նվաճել է աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։

Նշենք, որ Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտուց ԱԱ եզրափակիչ փուլի «ուղիղ» ուղեգիր նվաճում են լավագույն 3 հավաքականները, իսկ 4-րդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականը միջմայրցամայքային անցումային հանդիպում անցկացնելու իրավունք է ստանում Օվկիանայի գոտու որակավորման փուլի հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023