Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ադրբեջանին🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը A խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Ադրբեջանի ընտրանու դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում Ֆերնանդու Սանթուշի սաները տոտալ առավելություն ունեին ու որևէ հնարավորություն չտվեցին մրցակցին` հաղթելով 3:0 հաշվով։
Պորտուգալացիների կազմից մեկական անգամ աչքի ընկան Բերնարդու Սիլվան, Անդրե Սիլվան և Դիոգու Ժոտան։
Այս հանդիպումից հետո A խումբը ստացավ հետևյալ տեսքը.
- Պորտուգալիա – 13 միավոր
- Սերբիա – 10 միավոր
- Լյուքսեմբուրգ – 6 միավոր
- Իռլանդիա – 1 միավոր
- Ադրբեջան – 1 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am