Պորտուգալիան գոլառատ խաղում հաղթեց Ֆինլանդիային 🎥

Պորտուգալիան գոլառատ խաղում հաղթեց Ֆինլանդիային 🎥

05/06/2024 - 10:28

Պորտուգալիայի հավաքականը պատրաստվում է Եվրո-2024-ին և Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Ֆինլանդիայի թիմի դեմ։

Գոլառատ պայքար ծավալվեց, որն ավարտվեց պորտուգալացիների` 4:2 հաշվով հաղթանակով։

Ռոբերտո Մարտինեսի թիմից դուբլի հեղինակ դարձավ Բրունու Ֆերնանդեշը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռուբեն Դիաշն ու Դիոգու Ժոտան։ Ֆինների երկու գոլն էլ խփեց Տեմո Պուկին, որը նույնպես դուբլ գրանցեց։

Պորտուգալիան հաջորդ հանդիպումն անցկացնելու է հունիսի 8-ին և Օեյրաշում կմրցի Խորվաթիայի դեմ։

Ֆինլանդիան հունիսի 7-ին Գլազգոյում կհյուրընկալվի Շոտլանդիային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023