Պորտուգալացի անվանի մասնագետը կդառնա հավաքականների մակարդակով ամենաբարձր վարձատրվող մարզիչը
Պորտուգալացի անվանի մասնագետ Ժորժե Ժեզուսը շուտով կդառնա հավաքականների մակարդակով ամենաբարձր վարձատրվող մարզիչը։
Ինչպես տեղեկացնում է UOL-ը, 68-ամյա մասնագետը դառնալու է Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզիչը։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2026 թ. հուլիսի 31-ը, իսկ Ժեզուսի տարեկան աշխատավարձը կլինի 10 մլն եվրո։
Հատկանշական է, որ Ժեզուսը 2022/23 մրցաշրջանում մարզում էր թուրքական «Ֆեներբախչեն», որի ղեկին վաստակում էր 7 մլն եվրո։
Նշենք, որ այժմ հավաքականների մակարդակում ամենաբարձր վարձատրվող մարզիչը Հանսի Ֆլիկն է (Գերմանիա), ում տարեկան աշխատավարձը 6,5 մլն եվրո է։
Ավելացնենք, որ Ժեզուսն առավել հայտնի է «Բենֆիկան» մարզելու շնորհիվ, որի ղեկին աշխատել է 2009-2015 և 2020-21 թթ.` նվաճելով 10 տիտղոս։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# բենֆիկա, Ժորժե Ժեզուս, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի հավաքական, տրանսֆերներ, Ֆեներբախչե