Պոչետինոն հայտնվել է իտալական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում

Պոչետինոն հայտնվել է իտալական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում

18/07/2020 - 15:28

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, հնարավոր է, վերադառնա աշխատանքի։

48-ամյա արգենտինացի մասնագետը հետաքրքրել է իտալական երկու գրանդ ակումբներին՝ «Ինտերին» և «Յուվենտուսին»։ Այդ մասին տեղեկացնում է բրիտանական The Telegraph պարբերականը։

Այդ երկու ակումբներն էլ Պոչետինոյին ընդգրկել են իրենց մարզչական շորթ լիսթում, ինչը նշանակում է, որ հավանականություն կա, որ երկու ակումբներում էլ մարզչական փոփոխություն է սպասվում։ «Յուվենտուսը» ներկա պահին գլխավորում է Մաուրիցիո Սարին, իսկ «Ինտերը»՝ Անտոնիո Կոնտեն։

Հիշեցնենք, որ Մաուրիսիո Պոչետինոյի վերջին աշխատավայրը եղել է «Տոտենհեմը», որը գլխավորել է 2014-2019 թթ․։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023