Պոչետինոն բանակցում է իտալական ակումբներից մեկի հետ
Ինչպես տեղեկացնում է AS պարբերականը, «Ռոման» ցանկանում է մարզչական փոփոխություն կատարել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հռոմեական ակումբի ղեկավարությունը դիտարկում է «Տոտենհեմի» նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին նշանակելու տարբերակը։ Ակումբը դժգոհ է ներկայիս գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի գրանցած արդյունքներից։ Պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ «գայլերը» իտալալան Ա սերիայի ավարտված մրցաշրջանում զբաղեցրին 5-րդ հորիզոնականը, չկարողացան որակավորվել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը, իսկ Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունը լքեցին 1/8 եզրափակչից՝ 0։2 հաշվով զիջելով «Սևիլիային»։
Սակայն, ինչպես տեղեկացնում է Corriere di Roma-ն, հռոմեական ակումբը մտադիր է Ֆոնսեկային ևս մեկ հնարավորություն տա։ Այդ պարագայում Պաուլու Ֆոնսեկան ակումբում կմնա մինչև 2021 թվականի հունիսը։
# Ա-սերիա, Մաուրիսիո-Պոչետինո, Պաուլու Ֆոնսեկա, Ռոմա