Պոչետինոյի նորամուտը ՊՍԺ-ի ղեկին այնքան էլ հաջող չստացվեց🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 18-րդ տուրի շրջանակում առաջնության գործող չեմպիոն «Պարի Սեն-Ժերմենը» հյուրընկալվելիս մրցեց «Սենտ-Էտիենի» դեմ։
Առաջին խաղակեսում կողմերը բավական արագ փոխանակվեցին խփած մեկական գնդակով։ Նախ 19-րդ րոպեին «Սենտ-Էտիենի» հարձակվող Ռոմեն Ամուման առաջ մղեց տանտերերին, ապա 22-րդ րոպեին Մոյզե Կենը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում երկու կողմերն էլ հինալի հնարավորություններ ունեին, որպեսզի հաշիվը կրկին իրենց կողմը «թեքեին», սակայն գնդակը ոչ մի կերպ չհայտնվեց մրցակիցներից որևէ մեկի դարպասում։
Այսպիսով, ՊՍԺ-ն Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում միավորներ է կորցնում, իսկ Մաուրիսո Պոչետինոյի նորամուտը փարիզյան ակումբի ղեկին այնքան էլ հաջող չստացվեց։
Այս ոչ-ոքիից հետո Պոչետինոյի սաները վաստակեցին 36 միավոր, հավասարվեցին «Լիլին», սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը, իսկ առաջատարը «Լիոնն»՝ 39 միավորով։
# Լիգա-1, Լիոն, Մաուրիսիո-Պոչետինո, Մոյզե Կեն, ՊՍԺ, Ռոմեն Ամումա, Սենտ-Էտիեն