Պորտուգալիան 11-մետրանոցներով հաղթեց Իսպանիային` երկրորդ անգամ նվաճելով Ազգերի լիգայի տիտղոսը 🎥
Ազգերի լիգայի խաղարկության եզրափակիչում Մյունեխենի «Ալիաց Արենա» ստադիոնում մրցեցին Պորտուգալիայի ու Իսպանիայի հավաքականները։
Հանդիպման հիմնական ժամանակն անցավ բավական հետաքրքիր ու գոլառատ պայքարում, որն ավարտվեց 2:2 հաշվով։
«Ֆուրիա ռոխայից» աչքի ընկան Մարտին Սուբիմենդին և Միկել Օյասրաբալը, իսկ պորտուգալացիներից` Նունու Մենդեշն ու Կրիշտիանու Ռոնալդուն։ Վերջինը խփեց կարիերայի 938-րդ գոլը։
Կողմերը պայքարը շարունակեցին լրացուցիչ ժամանակում, որի ընթացքում հաջողության չհասան։
Հավաքականները հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ. պորտուգալացիներն առավելության հասան 5:3 հաշվով։
Վճռորոշ եղավ իսպանացիների հարձակցող Ալվարո Մորատայի վրիպումը, որի հարվածից հետո Պորտուգալիային փրկեց դարպասապահ Դիոգու Կոշտան։
Այսպիսով, Պորտուգալիայի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Ազգերի լիգայի տիտղոսը։ «Սելեսաոն» մրցաշարը հաղթել էր նաև 2019 թվականին։ Իսպանիայի հավաքականն էլ չկարողացավ պաշտպան տիտղոսը։
«Ֆուրիա ռոխան» մրցաշարի եզրափակիչում պարտվում է արդեն երկրորդ անգամ։ 2021 թ. իսպանացիները վճռորոշ խաղում 1:2 հաշվով պարտվել էին Ֆրանսիայի հավաքականին, 2023-ին էլ հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էին Խորվաթիային ու նվաճել տիտղոսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից