Պոլ Պոգբան վարակվել է կորոնավիրուսով
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան վարակվել է կորոնավիրուսով։
Այդ տեղեկատվությունը հաստատվել է այն բանից հետո, երբ Ֆրանիսայի հավաքականի գլխավոր մրազիչ Դիդիե Դեշամը հրապարակեց «եռագույնների» հայտացուցակը։ Հավաքականում Պոգբայի փոխարեն վերջին պահին հայտնվել է «Ռենի» 17-ամյա ֆուտբոլիստ Էդուարդո Կամավինգան։ Այդ նորությունը Դեշամը մեկնաբանել է հետևյալ կերպ․
«Ես վերջին պահին ստիպված է փոփոխություն կատարեի հայտացուցակում։ Պոլ Պոգբան պետք է լիներ մեր հայտացուցակում, սակայն նա երեկ՝ օգոստոսի 26-ին, ՊՇՌ թեստ է հանձնել, որը, ցավոք, եղել է դրական, այդ պատճառով էլ նրան փոխարինել է Էդուարդո Կամավինգան»։
«Մանչեսթեր Յուանյթեդի» մամուլի քարտուղարությունը նույնպես հաստատել է այդ նորությունը։
Հավելենք, որ աշխարհի գործող չեմպիոնները սեպտեմբերի 5-ին Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության առաջին տուրի հյուրընկալվելու է Շվեդիայի հավաքականին, իսկ սեպտեմբերի 8-ին մրցելու է Խորվաթիայի հավաքականի դեմ։
# Դիդիե Դեշամ, Էդուարդո Կամավինգա, կորոնավիրուս, Մանչեսթեր-Յունայթեդ, Պոլ-Պոգբա, Ռեն, Ֆրանսիայի հավաքական