Պոգոն Շեցինը 22-րդ տուրից հետո դարձավ Էկստրակլասայի միանձնյա առաջատար
Ընթանում է լեհական Էկստրակլասայի 22-րդ տուրը, որի ավարտին մնացել է երկու հանդիպում, սակայն, անկախ դրանց արդյունքներից, արդեն պարզ է, որ առաջնությունը նոր առաջատար ունի` ի դեմպս «Պոգոն Շեցինի»։
«Պոգոնը», որը Վահան Բիչախչյանի` 90+4-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ մեծ դժվարությամբ 1:0 հաշվով հաղթեց «Ստալ Մելեցին», վաստակեց 46 միավոր ու շրջանցեց «Լեխին»։
«Լեխն» էլ, իր հերթին, փետրվարի 20-ին կայացած խաղում համառ պայքարում 0:1 հաշվով պարտվեց «Լեխիա Գնդանսկին»` գոլը բաց թողնելով 89-րդ րոպեին։
«Լեխը» մնաց 45 միավորով և նահանջեց 2-րդ հորիզոնական։
Հավելենք, որ Վահան Բիչախչյանը «Պոգոնի» շարքերը համալրելուց հետո Էկստրակլասայի շրջանակում անցկացրած 3 խաղում դարձել է նույնքան գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էկստրակլասա, Լեխ, Լեխիա Գդանսկ, Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան