Պոգոն Շեցինը դուրս է եկել Լեհաստանի գավաթի եզրափակիչ 🎥
Լեհաստանի գավաթի կիսաեզրափակիչում «Պոգոն Շեցինը» սեփական մարզադաշտում մրցեց «Յագելնոնիայի» դեմ` լրացուցիչ ժամանակում հաղթելով 2:1 հաշվով։
Յենս ԳուստՖսոնի թիմի հաղթական գոլերը խփեցի Էֆտիկիս Կուլուրիսն ու Ֆրեդրիկ Ուլվեստադտը, հյուրերի կազմից աչքի ընկավ Բարթոլոմեյ Վդովիկը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը նույնպես ընդգրկված էր «Պոգոնի» հայտացուցակում և փոխարինման մտավ 114-րդ րոպեին։
Այսպիսով, «Պոգոնը» պատմության մեջ երրորդ անգամ դուրս եկավ Լեհաստանի գավաթի եզրափակիչ և մայիսի 2-ին Վարշավայի «Ազգային» մարզադաշտում կմրցի Կռակովի «Վիսլայի» դեմ։ Վերջինս նույն` 2:1 հաշվով, կիսաեզրափակիչում հաղթեց Գլիվիցեի «Պյաստին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էֆտիմիս Կուլուրիս, Լեհաստանի գավաթ, Յագելոնիա, Յենս Գուստաֆսոն, Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան, Վիսլա, Ֆրեդրիկ Ուլվեստադտ