Պոգոնը ջախջախեց Ռադոմյակին. Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը🎥
Լեհական Էկստրակլասայի 24-րդ տուրի շրջանակում «Պոգոն Շեցինը» սեփական հարկի տակ մրցեց «Ռադոմյակ Ռադոմի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «Պոգոնն» ուներ տարածքային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Կոստա Ռունյայիչի թիմը մրցակցին ջախջախեց 4:0 հաշվով։
Շեցին քաղաքը ներկայացնող ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Կամիլ Դրիգասը, Կոնստանտինոս Տրիանտաֆիլոպուլոսը, Մատեուշ Լեգովսկին ու Ժան Կառլոսը։
Այս հաղթանակից հետո «Պոգոնը» վաստակեց 49 միավոր և ժամանակավորապես գլխավորեց Էկստրակլասայի մրցաշարային աղյուսակը։
«Ռամոյակը», 39 միավորով, 4-րդն է։
Նշենք, որ «Պոգոնի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Վահան Բիչախչյանը, ով փոխարինվեց 66-րդ րոպեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էկստրակլասա, Ժան Կառլոս, Կամիլ Դրիգաս, Կոնստանտինոս Տրիանտաֆիլոպուլոս, Կոստա Ռունյայիչ, Մատեուշ Լեգովսկ, Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան