Պոգոնը շարունակում է չեմպիոնական պայքարը` խոշոր հաշվով հաղթելով Վիսլային🎥
Լեհական Էկստրակլասայի 26-րդ տուրի շրջանակում «Պոգոն Շեցինը» սեփական հարկի տակ մրցեց «Վիսլայի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «Պոգոնն» ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Կոստա Ռունյայիչի սաները մրցակցին ջախջախեն 4:1 հաշվով։
Շեցին քաղաքը ներկայացնող ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Մարիուշ Ֆորնալչիկը, Կամիլ Դրիգասն ու Միխալ Կուխարչիկը, իսկ «Վիսլայի» պաշտպան Կոնրադ Գրուշկովսկին գրավեց սեփական դարպասը։
Հյուրերի միակ գոլն էլ խփեց Լուիս Ֆերնանդեսը։
Այս հաղթանակից հետո «Պոգոնը» վաստակեց 53 միավոր և ժամանակավորապես գլխավորեց Էկստրակլասայի մրցաշարային աղյուսակը։
Մոտակա հետապնդող «Ռակուվն» ունի 51 միավոր և դեռևս ընթացիկ տուրի հանդիպումը չի անցկացրել ու մարտի 19-ին սեփական հարկի տակ կմրցի «Լեգիայի» դեմ։
«Լեգիան», 24 միավորով, 16-րդն է։
Հավելենք, որ «Պոգոնի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Վահան Բիչախչյանը` փոխարինման դուրս գալով 86-րդ րոպեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էկստրակլասա, Կոստա Ռունյայիչ, Պոգոն Շեցին, Ռակուվ, Վահան Բիչախչյան, Վիսլա