Պոգոնը հաղթեց Զարիային. Բիչախչյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ🎥
«Պոգոն Շեցինն» ընկերական հանդիպման շրջանակում մրցեց Ուկրաինական ակումբի դեմ և հաղթեց 3:1 հաշվով։
«Պոգոնի» կազմից հանդիպման առաջին խաղակեսին մասնակցեց նաև թիմի նորեկ Վահան Բիչախչյանը, ով հասցրեց դառնալ գոլի և գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Ժան Կարլոսին։
Հավելենք, որ 22-ամյա հայ ֆուտբոլիստը հանդիպման ընդմիջման փոխարինվեց։
Նշենք, որ լեհական ակումբի կազմից աչքի ընկավ նաև Մարիուշ Ֆորնալչիկը, իսկ«Զարիայի» միակ գոլը խփեց Վլադիսլավ Կաբաևը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զարյա, ընկերական-հանդիպումներ, Հայաստանի-հավաքական, Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան