Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է նաև իտալական ևս մեկ ակումբ
«Ինտերը», հնարավոր է, խատնվի «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար մղվող պայքարին։
Ինչպես տեղեկացնում է Sport Paper-ը՝ հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին, խաղացողին միլանյան ակումբի կազմում ցանկանում է տեսնել անձամ Անտոնիո Կոնտեն, ով ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ աշխատել է «Յուվենտուսի» կազմում։
Նշվում է, որ «ներաձուրիների» նախագահ Սթիվեն Չանը կարծում է, որ Պոգբայի ձեռքբերումը թույլ կտա «Ինտերին» «Յուվենտուսի» հետ չեմպիոնական լուրջ պայքար մղել։
Գործարքը կարժենա մոտավորապես 50 մլն եվրո, իսկ խաղացողը նոր ակումբում կվաստակի տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ։ «Ինտերի» ղեկավարները գտնում են, որ Լաուտարո Մարտինեսի վաճառքից ստացված գումարը կարող են ներդնել Պոլ Պոգբային ձեռք բերելու համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, ֆրանսիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Յուվնետնուսն» ու «Ռեալը»։
# Անտոնիո-Կոնտե, Ինտեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Յուվենտուս, Պոլ-Պոգբա, Ռեալ Մադրիդ, Սթիվեն Չան