Պյանիչը Բարսելոնա տեղափոխության պատվին խնջույք է կազմակերպել?
Ինչպես գիտեք, «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարիերան շարունակելու է «Բարսելոնայի» կազմում, իսկ հառակ ուղղությամբ է ուղևորվելու կատալոնացիների բրազիլացի կիսապաշտպան Արթուրը։ Փոխանակման արդյունքում «Յուվենտուսը» «Բարսելոնային» վճարել է մոտ 12 մլն եվրո։
30-ամյա բոսնիացի կիսապաշտպանը «Բարսելոնա» տեղափոխության պատվին խնջույք է կազմակերպել՝ նշելով իր հարազատների հետ։
Խնջույքի ընթացքում Միրալեմ Պյանիչը անչափ ուրախ է եղել և իր հոր գրկում երջանկությունից նույնիսկ արտասվել է։
«Երազանքը դարձավ իրականություն»,- գրել է խնջույքի մասնակիցներից մեկը՝ Twitter-ի իր օգտահաշվում հրապարակելով հետևյալ տեսանյութը․
# Արթուր, Բարսելոնա, Միրալեմ Պյանիչ, Յուվենտուս, տրանսֆերներ