Պիռլո․ «Յուվենտուսը պետք է նույն կերպ տրամադրվի թե՛ Բարսայի և թե՛ Պարմայի դեմ խաղերին»
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն Ա սերիայի 14-րդ տուրի «Պարմայի» դեմ խաղից հետո (4։0) կիսվել է իր թիմի ցուցադրած խաղի մասին տվավորություններով։
«Մենք դժգոհ էինք «Ատալանտայի» դեմ խաղի արդյունքից, այդ իսկ պատճառով մենք լավագույնս տրամադրվեցինք «Պարմայի» դեմ խաղին և հասանք լավագույն արդյունքի։
Ռոնալդուն բարկացած էր, որ չկարողացավ հստակ իրացնել 11-մետրանոց հարվածը «Ատալանտայի» դեմ խաղում։
Մեզ պետք էր անպայման հաղթել։ Հարձակվողներ Ռոնալդուն ու Մորատան ցանկանում էին գոլի հեղինակ դառնալ․ թիմն ամեն ինչ արեց նրանց օգնելու համար։
Քայլ առ քայլ մենք հասնում ենք այն նպատակին, որ ես ի սկզբանե դրել էի ֆուտբոլիստների առջև։ Մենք պետք է դառնանք Ա սերիայի ֆավորիտը։
«Յուվենտուսը» պետք է նույն կերպ տրամադրվի թե՛ «Բարսայի» և թե՛ «Պարմայի» դեմ խաղերին»։- Պիռլոյի խոսքերն է մեջբերում DAZN պարբերականը։
# Ա-սերիա, Ալվարո Մորատա, Անդրեա Պիռլո, Ատալանտա, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Պարմա