Պիռլոն մտադիր է մի շարք ֆուտբոլիստներից հրաժարվել
Հայտնի են դարձել «Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ադրեա Պիռլոյի տրանսֆերային նպատակները։
41-ամյա իտալացի մարզիչը մտադիր է հրաժարվել հարձակվող Գոնսալո Իգուայինի և կիսապաշտպաններ Դուգլաս Կոստայի ու Սամի Խեդիրայի ծառայություններից։ Այդ մասին տեղեկացոնւմ է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պիռլոյի հիմնական նպատակը լինելու է կենտրոնական կիսապաշտպան և կենտրոնական հարձակվող ձեռք բերելը։
Հիշեցնենք, որ Պիռոլն երեկ՝ օգոստոսի 8-ին, Մաուրիցիո Սարիի հեռացվելուց հետո նշանակվեց «ծեր սենյորայի» գլխավոր մարզիչ։
# Անդրեա Պիռլո, Գոնսալո-Իգուային, Դուգլաս Կոստա, Յուվենտուս, Նիկոլո Սկիրա, Սամի Խեդիրա, տրանսֆերներ