Պիկֆորդը Եվրոներում հետ մղած գնդակների տոկոսով զիջում է միայն Կասիլիասին
Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը հետ մղած գնդակների տոկոս երկրորդն է Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ։
Opta-ն գրում է, որ Պիկֆորդը մրցաշարում հետ է մղել հարվածների 85 տոկոսը։ Այդ ցուցանիշով նա զիջում է միայն Իսպանիայի հավաքականի լեգենդար նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասին` 87 տոկոս։
Հնգյակում են նաև Ջանլուիջի Բուֆոնը (Իտալիա, 81), Էդվին վան դեր Սարը (Նիդերլանդներ, 80) և Անդրեաս Իսակսենը (Շվեդիա, 78)։
Նշենք, որ ցանկում ներառվել են միայն այն դարպասապահները, որոնք մրցաշարում անցկացրել են նվազագույնը 10 հանդիպում։
30-ամյա Պիկֆորդը Եվրոներում անցկացրել է 12 հանդիպում` դարպասը 7 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, Անդրեաս Իսակսեն, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Էդվին վան դեր Սար, Իկեր Կասիլիաս, Իսպանիայի հավաքական, իտալիայի հավաքական, Ջանլուիջի-Բուֆոն, Ջորդան Պիկֆորդ