Պիկե. «Նման խաղով Բարսան կարող է հաղթել Եվրոպա լիգան»
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Նապոլիի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն.
«Մենք կարող էինք 4-5 գոլ խփել։ Մրցակիցը երկու անգամ մտավ մեր տուգանային հրապարակ, որոնցից մեկի ժամանակ գրավեցին դարպասը։
Մեր խաղից լավ տպավորություններ ունեմ, իսկ արդյունքից` ոչ։
Արդեն որերորդ հանդիպումն է մենք գոլային պահերի իրացման խնդիր ունենք, սակայն եթե այսպես շարունակենք, կսկսենք խփել նաև գոլեր. խնդիրն ինքնավստահությունն է։
Մենք հիանալի հանդիպում անցկացրինք ուժեղ մրցակցի դեմ խաղում, սակայն ամենավատն արդյունքն է, քանի որ ցանկանում էինք հաղթել։
Նման խաղով մենք կարող ենք հաղթել Եվրոպա լիգան»,- Պիկեի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հավելենք, որ «Նապոլի» – «Բարսելոնա» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Եվրոպա-լիգա, Ժերար Պիկե, Նապոլի