Պիկե. «Մենք կարող էինք 3 ժամ խաղալ, սակայն այդպես էլ գոլ չխփեինք»

Պիկե. «Մենք կարող էինք 3 ժամ խաղալ, սակայն այդպես էլ գոլ չխփեինք»

03/10/2021 - 10:57

Լա լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Ատլետիկո Մադրիդին»։

Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի պաշտպան Ժերար Պիկեն.

«Մենք լավ սկսեցինք խաղը, վստահ հարձակվում էինք, սակայն, այնուհետև նրանք նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքը, ինչից հետո ոչ պարտադիր գոլեր բաց թողեցինք, որոնք նման էին մեկը մյուսին։

Մենք կարող էինք 3 ժամ խաղալ, սակայն այդպես էլ գոլ չխփեինք։

Պետք է շարունակել աշխատել ու աշխատել։ Այժմ կհանգստանանք, կլիցքաթափվենք և կվերադառնանք ավելի ուժեղ»,- իսպանացի պաշտպանի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023