Պիկե. «Ընդհանրապես չեմ կարոտում ֆուտբոլը»

Պիկե. «Ընդհանրապես չեմ կարոտում ֆուտբոլը»

06/07/2023 - 11:18

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ ընդհանրապես չի կարոտում ֆուտբոլը.

«Ընդհանրապես չեմ կարոտում ֆուտբոլը։ Դա անցած էտապ է։ Եթե որոշումը կայացված է, ապա` վերջ։

Ամեն ինչ շատ լավ է ընթացել, ես նույնիսկ չեմ երազում ֆուտբոլի մասին։ Հետ նայելն անիմաստ է։ Ի վերջո, ես այնքան տիտղոսներ եմ նվաճել իմ կյանքի ակումբում։

Այժմ ես նախընտրում եմ քիչ ուտել, քան մարզվել։ Ես պետք է հանգստանամ այնքան ժամանակ, քանի դեռ մարմինս չի պահանջի ֆիզիկական ակտիվություն։

Ես ինձ լավ եմ զգում։ Իմ փիլիսոփայությունն է` անել այն, ինչ ցանկանում ես»,- Պիկեի խոսքերը մեջբերում է As-ը։

Հիշեցնենք, որ Ժերար Պիկեն կարիերան ավարտելու մասին հայտարարեց 2022 թ. նոյեմբերին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023