Պիկեն փոփոխություն է առաջարկել 0:0 հաշվով ավարտվող հանդիպումներ համար

Պիկեն փոփոխություն է առաջարկել 0:0 հաշվով ավարտվող հանդիպումներ համար

01/03/2025 - 00:08

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն փոփոխություն է առաջարկել 0:0 հաշվով ավարատվող հանդիպումների համար.

«Պետք է չլինի այնպես, որ գնաս ստադիոն, ծախսես 100, 200 կամ 300 եվրո, իսկ հանդիպումն ավարտվի 0:0 հաշվով։

Ինչ-որ բան պետք է փոխել։ Դիտարկվող տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ եթե հանդիպումն ավարտվի 0:0 հաշվով, ակումբները միավոր չստանան։ Նման դեպքում հանդիպումը 70-րդ րոպեից հետո կսկսի ակտիվանալ»,- Պիկեի խոսքը մեջբերում է Marca-ն։

Նշենք, որ Պիկեն նախկինում առաջարկել է, ֆուտբոլում առհասարակ, չեղարկել ոչ-ոքի արդյունքը.

«Պետք է միջոցներ փնտրենք` ավելի շատ գոլեր խփելու կամ խաղը ոչ-ոքի չավարտելու համար։ Կարելի է չեղարկել ոչ-ոքի արդյունքը, ինչո՞ւ ոչ։ Բեյսբոլում և բասկետբոլում ոչ-ոքիներ չկան։ Գնում եք հանդիպման և այն ավարտվում է ոչ-ոքի։ Շատերի մոտ հարց է ծագում. «Ո՞ր ակումբը հաղթեց»»,- Պիկեի խոսքը մեջբերում է The Times-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023