Պիկեն, Մոուրինիոն ու Մխիթարյանը շնորհավորել են Նիկիտա Սիմոնյանի ծննդյան օրը🎥
Այսօր` հոկտեմբերի 12-ին, ծննդյան 95-րդ տարեդարձն է նշում անվանի նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Նիկիտա Սիմոնյանը։
Ռուսաստանի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջը տեսանյութեր է հրապարակել, որտեղ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն, «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ու կիսապտպաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորանք են հղել Սիմոնյանին։
Հենրիխ Մխիթարյան. «Մեր սիրելի Նիկիտա Սիմոնյան, շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը` ցանկանալով երջանկություն, հաջողություններ, երկար տարիների կյանք, միշտ ուրախացնեք մեզ և լինեք սիրված։
Ամենայն բարիք Ձեզ. հուսով եմ` շուտով կտեսնվենք»։
Ժերար Պիկե. «Բարև, իմ ընկեր Նիկիտա Սիմոնյան։
Շնորհավորում եմ ծննդյանդ 95-րդ տարեդարձը։ Հուսով եմ` հիանալի օր կունենանք Ձեր ընտանիքի և ընկերների հետ։
Ամուր գրկում եմ Ձեզ Իսպանիայից»։
Ժոզե Մոուրինիո. «Ողջույն, սիրելի Նիկիտա։
Ամուր գրկում եմ Ձեզ և ցանկանում եմ ամենայն բարիք ու հիանալի ծննդյան օր։
հաջորդ տարի կրկին տեսաուղերձ կհղեմ և կշնորհավորեմ արդեն 96-րդ տարեդարձը»։
Հավելենք, որ Նիկիտա Սիմոնյանը 1992 թվականի Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնագահն է։
Սիմոնայնն իր մարզչական կարիերայի ընթացքում երկու անգամ` 1973-1974 և 1984-85 թթ. եղել է «Արարատի» գլխավոր մարզիչը։ Երևանյան ակումբը նրա գլխավորությամբ 1973 թ. դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։
# Արարատ, Ժերար Պիկե, Ժոզե Մոուրինիո, Հենրիխ-Մխիթարյան, Նիկիտա Սիմոնյան